Արդեն պաշտոնական մակարդակով միանշանակ ու ակնհայտ ԵՄ-ն հայտարարում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանին օգնելու մասին։
Այդ հայտարարությունը արեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը ԵՄ-ից օգնություն է խնդրել ընտրություններին արտաքին միջամտությունը կանխելու համար։ Իսկ ո՞վ կարող է արտաքին միջամտություն ունենալ, ըստ ԵՄ-ի։ Բնականաբար, Ռուսաստանը, ուրիշ ոչ ոք։
Այսինքն, սրանց անբարո տրամաբանությամբ, միջամտություն չի, երբ ԵՄ-ն ասում է, թե կօգնի ՀՀ կառավարությանը առաջիկա ընտրություններում, միջամտություն չի, երբ ԵՄ-ն փող է տալիս ՀՀ կառավարությանը' ընտրություններից առաջ ինչ-որ բարեփոխումների ծրագրեր անելու համար, ինչը բացահայտ ընտրակաշառք է։
Սովորության համաձայն, ԵՄ-ն կօգնի, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի դեմ որևէ քննադատական խոսք պիտակավորվի որպես արտաքին միջամտություն։ Եվ ամենևին կարևոր չի, թե ով և ինչի համար է ասում այդ քննադատական խոսքը։
Եթե Նիկոլի թիմն ու եվրոպացիները նույնիսկ ամերիկյան քարոզիչ «Ազատություն»-ն են անվանում «Ռուսաստանի ագենտ», ապա պետք է պատրաստ լինել մարտերի առանց կանոնների։
Նաիրի ՀՈԽԻԿՅԱՆ